Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանի գործով նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ. փաստաբան

15:43, 07 հուլիս 2026
Գագիկ Ծառուկյանի գործով նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի գործով մոտ 6 ժամ տևած նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Դատարանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև կողմերի փաստարկները լսողի դերում էր։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Ասում են՝ իբրև թե ԻԻՀ քաղաքացիներից հափշտակություն է արել, փողերի լվացում է կատարել, բայց մենք դատարանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որ հենց իրենք են պարտք Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձրել, թեպետ պարտավորվել են դա անել 2026թ–ին, հիմա չեն վերադարձրել և, ըստ էության, շանտաժ են սկսել»,- նշեց Երեմ Սարգսյանը։



Հավելեց՝ կա նաև ԻԻՀ դատարանի որոշումը, որ նմանատիպ գործընթաց նաև Իրանում են սկսել, և այնտեղ դատարանն արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիաիրավական գործընթացներ են։ Նաև արձանագրվել է, որ ԻԻՀ քաղաքացիների հայտարարածների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները