Հետևեք մեզ։

Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր, իրենք բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին. Սամվել Կարապետյան

15:59, 07 հուլիս 2026
Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր, իրենք բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին. Սամվել Կարապետյան

Ապօրինությունները շարունակվում են, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող իրադարձություններին։

«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ նրեդրումներ չեն եղել, դրա համար էլ դրա վտանգն իրենք չեն տեսնում, ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին։ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր»,-ասաց Կարապետյանը՝ արձագանքելով հարցին, թե Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը չի՞ վտանգում արդյոք երկրի ներդրումային միջավայրը։

Նա ասաց, թե փողոցային պայքար անպայման լինելու է. «Մեկ անգամ և վերջնական»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները