Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ «գազ տվեց», բայց դիմացը «Զապորոժեց» էր կանգնած. Սամվել Կարապետյանն այս մասին ասել է դատական նիստից առաջ։
«Ընդդիմադիր 5 ուժերով արդեն հայտարարություն արել ենք, այլ ուժերից էլ արձագանքներ կան, երբ համարենք հարմար, ընդդիմադիր հարթակը կձևավորվի։ Մենք քայլ–քայլ գնում ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ԱԺ գնալը»,–դատարանի բակում լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Սամվել Կարապետյանի խոսքով` մանդատներ վերցնելով իշխանության լեգիտիմությունը չեն ճանաչում, քանի որ իշխանությունն ինքն էլ չի ճանաչել իր լեգիտիմությունը` մերժելով կրկին ընտրություններ նշանակել։