Հետևեք մեզ։

Պատվերը կատարված է․ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

20:04, 07 հուլիս 2026
Պատվերը կատարված է․ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումն ուղիղ հանձնարարական էր։ Այս մասին դատարանի որոշումից հետո լրագրողներին ասացին Ծառուկյանի պաշտպանները։

Նրանք նաև հաղորդեցին, որ դատարանը ոչ միայն բավարարել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, այլև իրավաչափ ճանաչել նրան ձերբակալելու որոշումը.

«Դա այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառով անգամ քննարկում չի եղել։   Ոչ դատավորն է հարցրել, ոչ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն՝ կարծես որոշումը գրված, պատրաստ լիներ, և պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը հավելեց՝ տպավորություն էր, որ ոչ մի հանգամանք դատավորին չի հետաքրքրում. «Այսինքն՝ սպասում էր պրոցեսն ավարտվի, որ որոշումը «կայացնի»։ Իսկ մեզ համար սա անակնկալ չէր։ Սա ուղիղ հանձնարարական է. հրապարակային հնչել է, արդյունքը տեսնում ենք»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները