Քննչական կոմիտեն խախտելով պետական մարմին լիենլու մասին բոլոր կանոնները, բարոյականության բոլոր սահմանները, եթե, իհարկե, դրանց մասին տեղյակ էր, Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունից տեսանյութ է հրապարակել, որտեղ նկարում են իրենց պարգևավճարի կինոն։ Սոցցանցի արձագանքը՝ ստորև․
Հրապարակախոս Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ծառուկյանին գետնին տապալելը, դա նկարահանելն ու հանրայնացնելը աբիժնիկության ու վրեժխնդրության դրսևորում ա:
Եթե սրան ավելացնենք այն, որ օրերս էլ ԱԱԾ-ից հաստատել էին, որ իրենք են ՔՊ լրատվականներին տրամադրել Զվարթնոցում Քոչարյանի հայտնի կադրերը, պատկերը լիակատար կլինի։
ԱԱԾ-ն կոնկրետ վերածվել ա Նիկոլի անձնական օգտագործման կառույցի: Միայն խղճալ կարելի ա աշխատակիցներին:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Ծառուկյանին գետնին պառկածնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է: 70 տարեկան տղամարդուն, որը ոչ զենքով է դիմադրում, ոչ էլ պատրաստվում է դա անել տեսախցիկների առաջ փորձել տապալելը սեփական թիմում սասանված հեղինակության փրկության քայլերից է:
Էդ մարդու օջախում հաց ես կիսել, բաժակ ես խփել, տո այ անաղուհաց... Էլ «дно» էլ չկա, որ ծակես»:
Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը գրում է․

«Բայց վսյո ժե չորսոտանի կենդանիները ավելի հավատարիմ են, քան որոշ երկոտանի կերպարներ:
Առյուծը մեկ օր առանց Ծառուկյանի խնամքի մնաց,կարոտից սատկեց, իսկ ինչքան Ծառուկյանի կողմից փայփայած, լեյկով ջրված ու կյանքում շատ բաների հասած բազմաթիվ երկոտանի "առյուծները" հիմա հանգիստ ֆռֆռում են՝ չնկատելու դնելով ինչ է կատարվում շուրջբոլորը»:
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրում է․

«Ծառուկյանը ընդառաջ է գալիս, հետեւաբար նրան գետնին պառկեցնելը ուղղակի անամոթություն է։ Լավ էս կարգի մարդ չսիրել, ընտանիքում ծնողի առաջ նման կերպ վարվելը անընդունելի է։ Անահիտ Մանասյան, դուք էդ կադրերը տեսա՞ք, դուք ասելիք չունե՞ք։ Թե սովորության համաձայն ասելու եք՝ ձեր մանդատի շրջանակներում չէ»։
Սեյ Յայլախանյանը գրում է․

«Արա, նողկանք եմ ապրում էս ամեն ինչից. ասենք՝ 70 տարեկան մարդուն մտնում փռում են ասֆալտին, վիդեո են նկարում, որ ի՞նչ:
Հարցը Ծառուկյանի մեջ չի վապշե. ցանկացած այլ մարդու, ցանկացած էտ տարիքի մարդու հանդեպ ըտենց բան անու՞մ են: Ոչ զինված ա էղել, ոչ փորձել ա փախուստի դիմել, ոչ դիմադրել ա, արա ոչ մի բան չի արել մարդը: Խնդրում եմ, մեկնումեկդ ինձ բացատրեք, էտ արարքի իրավարար կողմը որն ա .
Դնել բռնությամբ ասֆալտին պառկացնելը ո՞րն ա: Հա լավ, նյուժելի՞ մի գրամ հարգանք չկա, վերջի վերջո դիմացինը մարդ ա, անկախ նրանից, ինչ մեղադրանքով եք ձերբակալում, էտ արարքի դրսևորումը արդարացում չունի:
Չգիտեմ, էս ամեն ինչը ոչ թե ճիշտ կամ սխալ ա, այլ բարոյական չի»: