Հայաստանի ներքաղաքական հարցերին մենք չենք միջամտում և միջամտելու ցանկություն չունենք․ այս մասին ասել է Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին։
«Մենք կարող ենք հենց մեր իրանական ներքաղաքական փորձից ասել․ երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է լինում, դա չի կարող բերել որևէ լավ արդյունքի։ Հուսով ենք և մեր կողմից մաղթում ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը՝ թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը, կարողանան միասնական լինել ազգային շահերի, ազգային նպատակների շուրջ, քանի որ եթե չլինի այս միասնականությունը, հնարավոր չեն զարգացման հետագա ճանապարհները»,- նշեց Խալիլ Շիրղոլամին։