Հետևեք մեզ։

Հրդեհ՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

12:06, 08 հուլիս 2026
Հրդեհ՝  Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

Հուլիսի 8-ին՝ ժամը 05։07-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։40-ին։ Այրվել են խոհանոցի և թոնրատան տանիքները՝ ընդհանուր մոտ 120 քմ և կենցաղային իրեր։ 

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանային համալիրի մյուս հատվածներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները