Հետևեք մեզ։

Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ «Թրամփի ուղու» իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի․ Իրանի դեսպան

12:16, 08 հուլիս 2026
Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ «Թրամփի ուղու» իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի․ Իրանի դեսպան

Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն ու դրանք են «Թրամփի ուղի» նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Իրանի շատ լեգիտիմ ու տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա ու պատասխան տրվի անհանգստություններին»,- նշեց նա։

Դեպսանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի։

Խալիլ Շիրղոլամին կարծում է, որ պետք է ձեռք բերել մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է հստակ կերպով արձագանք տրվի ցանկացած կետում Իրանի դեմ ունեցած սպառնալիքներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները