Հետևեք մեզ։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ մտածելով, թե զրուցում է Փաշինյանի հետ

13:13, 08 հուլիս 2026
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ մտածելով, թե զրուցում է Փաշինյանի հետ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել. նա մտածել է, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ: Այս մասին նշվում է ռուսական Առաջին ալիքի «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին» ռեպորտաժում։

«Իշխանությունները իսկական հալածանքներ են կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Հոգևորականների ձերբակալություններ, անհաճո անձանց նկատմամբ ճնշումներ։ Այս ամենը՝ Արևմուտքի հրահրմամբ»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։ Իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։

Ռեպորտաժում նաև ներկայացվում է Ֆերիդուն Սինիրլիօղլուի երկխոսությունը «Հայաստանի վարչապետի» հետ (իսկ իրականում՝ պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ)։

«- Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ դիրքորոշման վրա, որ դուք ևս կարող եք ինձ աջակցել այս հարցում։

– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

– Ես կարծում եմ, որ այժմ իմ ձեռքում հաղթաթղթեր կան, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ միակ բանը, ինչի համար կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը։

– Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները