Հետևեք մեզ։

Հուսով ենք, որ Հայաստանի ներսում բոլոր ուժերը՝ թե՛ կառավարությունը, թե՛ մյուս քաղաքական ուժերը, կունենան միասնականություն՝ ազգային շահի և մեր բարօրության նպատակով․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին

14:03, 08 հուլիս 2026
Հուսով ենք, որ Հայաստանի ներսում բոլոր ուժերը՝ թե՛ կառավարությունը, թե՛ մյուս քաղաքական ուժերը, կունենան միասնականություն՝ ազգային շահի և մեր բարօրության նպատակով․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին

«Հուսով ենք, որ Հայաստանի ներսում բոլոր ուժերը՝ թե՛ կառավարությունը, թե՛ մյուս քաղաքական ուժերը, կունենան միասնականություն՝ ազգային շահի և մեր բարօրության նպատակով»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով 2 ամսով կալանավորված Գագիկ Ծառուկյանի գործին։

 

Շիրղոլամին ընդգծել է, որ իր համար շատ ցավալի և ափսոսալի է, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի ծրագիրը անհաջողության մատնվեց և արդյունքի չհասավ։ «Մի քանի տարի առաջ շատ հետաքրքիր ու դրական մի գաղափարի շուրջ ցանկություն կար հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն հիմնելու, որի աշխատանքներում ներգրավված էին թե՛ Իրանի քաղաքացիներ, և թե՛ պարոն Գագիկ Ծառուկյանը։ Նպատակը շատ վեհ էր, և դեսպանությունը ևս շատ էր աջակցում, ամեն ինչ անում էր այս գործն առաջ տանելու համար։ Նույնիսկ բացման միջոցառումը տեղի ունեցավ, և Իրանի Հանրապետության դեսպանը Երևանում անձամբ հետամուտ էր լինում այս պրոցեսի շրջանակներում առկա հարցերին։ Մինչ իմ ժամանելը Հայաստանի Հանրապետություն, Իսլամական Հանրապետության նախորդ դեսպանը ևս անձամբ շատ մեծ եռանդով զբաղվում էր այս կենտրոնի շուրջ առկա հարցերով։ Նպատակն այն էր, որ նոր թափ հաղորդվի երկու երկրների միջև առևտրին, և բացի դրանից, շատ լավ հնարավորություն կլիներ իրանական արտադրանքը հայկական շուկայում ներկայացնելու համար։ Բայց, ցավոք սրտի, հետագայում կողմերի միջև այս և այլ բիզնես աշխատանքների շրջանակներում որոշակի առևտրային տարաձայնություններ առաջացան։ Քանի որ դա կարող էր վնաս հասցնել հարաբերություններին, մենք փորձել ենք մեր կողմից ամեն ինչ անել։ Ես անձամբ բազմիցս քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ էլ՝ ցանկանալով հանդես գալ որպես միջնորդ, որպեսզի փորձենք կոնսենսուսի միջոցով հասնել համաձայնության և լուծել խնդիրը երկու կողմերի համար էլ ընդունելի տարբերակով։

Ամեն դեպքում, այս պահին, քանի որ արդեն գործ ունենք դատաիրավական գործընթացի հետ, և այս ամենը քննարկվում է արդեն օրինական ֆորմատով, մենք մեր կողմից հուսով ենք, որ վկայությունների, առկա փաստաթղթերի և ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցը։ Երկու ժողովուրդների հարաբերությունները այնքան լավն են, որ մենք չենք ցանկանում, որ որևէ սև բիծ լինի կամ անհաջող փորձերի մասին խոսվի հանրային կարծիքում, թե Իրանն ու Հայաստանը խնդիրներ ունեն։ Սա մեզ համար հաճելի չէ։ Հուսով եմ, որ երկու պետությունների լավ փոխգործակցության արդյունքում նման հարցերը կլուծվեն»,- ասաց նա։



Վերլուծական

Ամենաընթերցվածները