Հետևեք մեզ։

Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը վտանգավոր և ապակառուցողական է համարում ՀՀ իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ձգտումը

14:16, 08 հուլիս 2026
Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը վտանգավոր և ապակառուցողական է համարում ՀՀ իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ձգտումը

Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը վտանգավոր և ապակառուցողական է համարում ՀՀ իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ձգտումը։

 

«Հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի, և նման քաղաքականություն չի կարելի վարել նրա նկատմամբ։ Եկեղեցին անկախ կառույց է։ Մենք ՀՀ իշխանություններից ակնկալում ենք, որ իրենք երկխոսություն կսկսեն եկեղեցու հետ։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում սփյուռքի վրա։ Մինչ օրս մենք բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել Հայաստանի ղեկավարության կողմից», – ասել է արքեպիսկոպոսը Թեհրանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Սարգսյանը քննադատել է նաև կառավարության քաղաքականությունը Արցախի հարցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, որ Արցախը հայկական հող չէ, հավելել է նա։ Արքեպիսկոպոսն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին՝ դրանք լավագույն որակելով։

«Չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ երկիր, որն ավելի մոտ է Հայաստանին, քան Իրանը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք սերտ հարաբերություններ ենք ունեցել անհիշելի ժամանակներից։ Երբեմն նաև թշնամություն ենք արել, իհարկե, բայց միշտ ընդհանուր լեզու ենք գտել և հաղթահարել տարաձայնությունները», - հավելել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները