Հետևեք մեզ։

Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքը Դիլիջան համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

14:30, 08 հուլիս 2026
Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքը Դիլիջան համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող՝ 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:«

 

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել, գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը»,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները