ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի ուղղությամբ հարվածները: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրանի դեմ հարվածների վերսկսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։
«Որպեսզի նվազեցնեն Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը սպառնալու նրա կարողությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մոտ 10 պայթյուն է որոտացել Չաբահարում և Կոնարակում։
«Ամերիկյան արկերի բեկորներն ընկել են Չաբահար քաղաքի հիվանդանոցի շենքի վրա»,- հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ խոցված թիրախներից մեկը եղել է ԻՀՊԿ-ի Իմամ Ալիի անվան ռազմակայանը։
«Չաբահար քաղաքում էլեկտրահաղորդման 3 գիծ շարքից դուրս է եկել»,- հայտնել է Սիստան և Բելուջիստան նահանգում էլեկտրաէներգիայի բաշխման պետական ընկերության գլխավոր տնօրեն Մոհամադ Ռաիսին:
Ըստ Axios-ի՝ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ հարվածների մասշտաբները՝ հարձակվելով ռադարների և ՀՕՊ միջոցների վրա։ Պայթյուններ են որոտացել Պարսից ծոցի Ջասկ քաղաքում և Աբու Մուսա կղզում:
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ հարվածները եղել են «Բուշեր» ատոմակայարանի շրջանում:
Սոցցանցերում գրում են հրդեհների բազմաթիվ օջախների և էլեկտրամատակարարման խափանումների մասին։
Դոնալդ Թրամփը Իրանին ուղղված նոր հարվածները անվանել է հատուցում Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակվելու համար:
Իրանն առաջիկայում լայնածավալ պատասխան գործողություն է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելու համար։ Այդ կապակցությամբ Քուվեյթում, Բահրեյնում և ԱՄԷ-ում արդեն արտակարգ դրություն Է հայտարարվել։
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։