Հետևեք մեզ։

Իրանի ԱԳՆ-ն «ռազմական հանցագործություն» է որակել ԱՄՆ-ի վերջին հարձակումները երկրի վրա

15:33, 09 հուլիս 2026
Իրանի ԱԳՆ-ն «ռազմական հանցագործություն» է որակել ԱՄՆ-ի վերջին հարձակումները երկրի վրա

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 9-ին հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ-ի կողմից երկրի տարածքին հասցված հարվածները ու  դրանք որակելով որպես «կոպիտ ռազմական հանցագործություն»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, որ ամերիկյան կողմից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ երկաթուղային կամուրջներ։

Նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ «ամենախիստ ձևով դատապարտում է ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի ագրեսիվ հարձակումները հարավային ափամերձ նահանգների մի շարք կետերի, ինչպես նաև արևելյան նահանգներում՝ սուրբ Մաշհադ քաղաք տանող երկաթուղային երթուղու երկու կամուրջների վրա»։

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ վարչակազմին անվանել է «չար և հոգեկան խանգարում ունեցող»։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կրկին ընդգծել են  «քաջարի իրանցի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու» իրենց երկրի «տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը»:

Հուլիսի 8-ին ԱՄՆ կողմից իրականացված հարձակման հետևանքով երկրի 5 նահանգներում զոհվել է 14, վիրավորվել՝ 78 մարդ։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները