«Արարատցեմենտի» գործարանը վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, այս մասին գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Էդգար Զաքարյանը:
«Մենք տեխնիկական հարցեր էինք քննարկում, ոնց կարող ենք անել, որ գործարանը չկանգնի և աշխատի: Իրավական գործընթացների պատասխանն իրավապահ կառույցները կտան: Մեծ հավականությամբ գործարանը մեծ վնասներ չի կրել չաշխատելու հետևանքով, մենք ժամանակին հասել ենք»,- նշեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ «Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, բողոքի ակցիա արել: Արդեն 4-րդ օրը հարկադիր պարապուրդում գտնվող «Արարատցեմենտի» աշխատակիցները հայտարարել են, որ ուզում են հասկանալ՝ ինչ է գորածարանաի շուրջ կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը:
Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում: