Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին գրել է ՔՊ–ական Վաղարշակ Հակոբյանը։
«Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։