Հետևեք մեզ։

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

22:58, 09 հուլիս 2026
«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

 Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը արտագնա խաղում մրցեց Մալթան ներկայացնող «Մարսաշլոկ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղի մեկնարկում «Փյունիկ»-ը մի քանի լավ գրոհ կազմակերպեց: Խաղի հիմնական գործողությունները ծավալվում էին «Մարսաշլոկ»-ի կիսադաշտում: Խաղակեսի վերջնամասում «Մարսաշլոկ»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Յանսանեն:

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, «Փյունիկ»-ը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Արտակ Դաշյանը: Հայկական ակումբը զարգացրեց հաջողությունն ու 65-րդ րոպեին խփեց նաև երրորդ գնդակը: Շեշտակի հարվածով աչքի ընկավ Կովալենկոն:

«Մարսաշլոկ»-«Փյունիկ»` 0:3:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները