Հետևեք մեզ։

Կոտայքի մարզում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

10:54, 10 հուլիս 2026
Կոտայքի մարզում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «ROX»  ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները