Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյանը` «Մարտի 1–ի» գործի քննության ժամանակ
ՀՀ 2–րդ նախագահը նշեց` չի հասկանում՝ որ գործողության շնորհիվ է անցել իր լիազորությունների շրջանակը։
Այդ ժամանակ գործընթացների մեջ ներգրավվեցին այդ տարիների ՀԿ–ները, Երկրապահ կամավորականների միությունը ու գոռում էին՝ «Մանվե՛լ»։ Զուգահեռաբար Երկրապահի շենքում սկսեցին հավաքվել, որ միանան ցուցարարներին։ ԵԿՄ վարչության կեսից ավելին գործող զինվորականներ էին, և այդ զինվորականներն ամբողջ օրը ԵԿՄ–ում էին իրենց վարորդներով, տեղակալներով։ Այսինքն բանակի ղեկավար կազմի մի մասը ԵԿՄ–ում էր ու որոշում էր կայացնում միանալու մասին։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, մեկը բացատրի, էլի։ Թող դատախազն ինձ բացատրի` այդ ժամանակ երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, երբ ինձ զեկուցում էին, որ զինված խումբը քննարկումների մեջ է։ Պե՞տք է հանդիպեի զինվորականների հետ, թե՞ ոչ։ Եթե չհանդիպեի, ինձ այսօր կդատեին անգործության համար»։
2008 թվականի փետրվարի 20-ից Երեւանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։