Հետևեք մեզ։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

14:07, 10 հուլիս 2026
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հայաստանում հուլիսի 10-ի ցերեկը, 11-13-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները