Վլադիվոստոկում հղի կինը պատուհան լվանալու ընթացքում ընկել է յոթերորդ հարկից։
Փորձելով հասնել պատուհանի հեռավոր անկյունին, նա կորցրել է հավասարակշռությունն ու ընկել։
Ռուսական ԶԼՄ-ների համաձայն՝ կինը մեջքի վրա է ընկել և օգնություն կանչել։ Նրա ձայնը լսած հարևանները շտապել են դեպքի վայր և շտապօգնություն կանչել։
Բժիշկների ժամանման պահին կինը կարողացել է ինքնուրույն շարժվել և չի ունեցել նման դեպքերին բնորոշ ծանր վնասվածքների ակնհայտ նշաններ։
Բժշկական հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են միայն քերծվածքներ և սալջարդեր, սակայն կոտրվածքներ չեն արձանագրվել։ Բժիշկները ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, և հաջողվել է նաև փրկել պտղի կյանքը։