Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս» ընկերության շենքի բակում։
Ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը նշեց, որ իր զորակցությունն է հայտնում Ծառուկյանների ընտանիքին, ինչին միանում են նաև ընկերության Աբու Դաբիում գտնվող միջազգային մասնաճյուղերը։
«Երկուշաբթի օրն առավոտյան ժամը 8–ին մեզ համար անակնկալ լուր ստացանք, որ այստեղ քննչական գործողություններ են իրականացվում։ Մեր մոտից վերցրել են 3 սերվեր, 19 համակարգիչ, նոութբուքներ և բոլոր աշխատակիցների անձնական բջջային հեռախոսները»,– ասաց Դանագոզյանը։
«Եվրոմոթորս» ՓԲԸ-ն Հայաստանում BMW, MINI և Rolls-Royce ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է, որի համասեփականատերը գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։