Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում. հայտնել է Մխիթար Հայրապետյանը։
ԲՏԱ նախարարըի խոսքով`այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։
«Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։ Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են»։
Starlink-ն արդեն իսկ ՀՀ–ին նվիրաբերել է ավելի քան 110 տերմինալ, որը ինտերնետ կապ է ապահովում ՀՀ հեռավոր բնակավայրերի դպրոցներում սովորղներին։