Aravot.am-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ «Սև Բերդ» ամրոցի մոտակայքում։
12-ամյա տղան, «Սև Բերդ» ամրոցի մոտ հեծանիվ վարելիս, գլուխը խփել է պատին` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալով։ Նա, ըստ նախնական տեղեկությունների, դեպի ամրոց տանող ճանապարհի վերևի հատվածից հեծանվով իջել է դեպի ամրոցի դարպասները` ամենայն հավանականությամբ չկարողանալով կառավարել հեծանիվը։ ԶԼՄ-ին տեղեկացրելկ են, որ պատանին Սխուրյանից է, ըմբիշ է։
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին փոխանցել է, որ երեկ՝ ժամը 11։10-ին, հիվանդանոց են տեղափոխել Ա.Վ.-ին` պոլիտրավմայով, գլխուղեղի բաց վնասվածքով։ Նրա մոտ եղել է ագոնալ վիճակ: Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել. վնասվածքները եղել են կյանքի հետ անհամատեղելի։