Երեկ՝ հուլիսի 10–ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18.30–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24–ամյա Նարինե Ք․–ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5–ամյա մի տղայի։
Ինչպես հայտնում է, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» ԲԿ։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։