Հետևեք մեզ։

Լողավազանները, ջեռուցումը միացված են, քլորակայաններն աշխատում են, իսկ ներսում աշխատող չկա, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծել շենքի ներսում. «Մուլտի Վելնեսի» տնօրեն

13:47, 11 հուլիս 2026
Լողավազանները, ջեռուցումը միացված են, քլորակայաններն աշխատում են, իսկ ներսում աշխատող չկա, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծել շենքի ներսում. «Մուլտի Վելնեսի» տնօրեն

«Մուլտի Վելնես» մարզասրահի տնօրենն ի աջակցություն «Մուլտի Վելնես» համալիրի կալանավորված տնօրեն Գագիկ Ծառուկյանի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ լողավազանները, ջեռուցումը միացված են, քլորակայաններն աշխատում են, իսկ ներսում աշխատող չկա, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծել շենքի ներսում։

 

«Միջնորդություն եմ ներկայացրել քննչական մարմնին և սպասում եմ պատասխանի, քանի որ հրատապ լուծում է հարկավոր։ Այս պահին բոլոր մուտքերը կապարակնքված են, ես կամ որևէ այլ աշխատակից դեռ չենք հարցաքննվել։ Մեզ մոտ համալիր ստուգումը սկսել էին, և ամեն ինչ նորմալ գնում էր։ Մեզանից ինչ փաստաթղթեր ուզել են, ամբողջը ներկայացրել ենք։ Տարել են համակարգիչներ, սերվերներ, նաև իմ անձնական հեռախոսը։ Գույքը տանելուց 2 օր անց հայտարարում են, թե հարկեր է թաքցվել, սակայն այդքան օրում նրանք չէին կարող ստուգել»։

 

Փիրոյանը նշեց` մարզասրահի 150 աշխատող այս պահին հարկադիր պարապուրդի մեջ է, 4000 այցելու զրկված են մարզասրահ այցելելու հնարավորությունից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները