Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մաշինյանի հետ Արմավիրի բանտում Արմենին այցելեցինք 2022թ. հուլիսի 12-ի գիշերը։ Քննարկում էինք առաջիկա նիստի հարցերն ու ընթացքում աչքի ծայրով հետևում էինք ժամացույցի սլաքներին։ Սպասում էինք կեսգիշերվան։ Անակնկալ ունեինք։
Մեզ հրաժեշտ տալիս՝ իր անկրկնելի զրնգուն ձայնով ասեց՝ «Բռատ ջան, դեհ՝ մինչ ուրբաթ։ Գիտես չէ՞ – ի՜նչ անհամբերությամբ եմ սպասում դատին»։
Ուրբաթ օրը հուլիսի 15-ն էր։ Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին…
Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ։ Ցերեկը լապտերով ման գաս՝ չե՛ս գտնի ո՛չ տենց ժպիտ, ո՛չ էլ տենց արժանապատվություն։»: