Հետևեք մեզ։

Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե

16:40, 13 հուլիս 2026
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հետ՝ չնայած նրա ընդունած քննադատական ​​բանաձևին, որի պատճառով Վրաստանի պատվիրակությանը լքել է նիստերի դահլիճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

«Համագործակցությունը կշարունակվի, սակայն այդ համագործակցության որակը կախված կլինի այն բանից, թե ինչպես կշարունակի իր գործունեությունը ԵԱՀԿ ԽՎ-ն՝ կրկին կմնա (կոնգրեսական) Ջո Ուիլսոնի մակարդակում, թե՞ կբարձրանա Ջո Ուիլսոնի մակարդակից», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կոբախիձեն:

 

Նրա խոսքով՝ դա սկզբունքային հարց կլինի Վրաստանի պատվիրակության և ԵԱՀԿ ԽՎ-ի հետագա համագործակցության համար:

Կոբախիձեն նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն և եվրոպական այլ ինստիտուտներ բացահայտորեն ներգրավված են Վրաստանում իշխանափոխության փորձի գործընթացում։

Հուլիսի 8-ին ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է հռչակագիր Վրաստանի վերաբերյալ: Փաստաթղթում ներառված է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից պատրաստված բանաձևը, որտեղ, մասնավորապես, ասված է, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ենթադրաբար, եղել են խնդրահարույց և չեն արտացոլել ժողովրդի կամքը: Բացի այդ, փաստաթղթում Վրաստանը կրկին քննադատել են ժողովրդավարության հետ կապված ենթադրյալ խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար: Վրաստանի պատվիրակությունը մինչև քվեարկությունը լքել է նիստերի դահլիճն՝ ի նշան բողոքի:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները