Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
23-ամյա ֆուտբոլիստը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:
Որոշումը կայացնելուց հետո Նաիր Տիկնիզյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.
«Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը»: