Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն և իր հարգանքի տուրքը մատուցեց Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդ, Նորին Սրբություն Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։
«Նորին Սրբությունը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ընթացքում իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց Իրանի կառավարությանն ու ժողովրդին և աղոթքով առ Աստված, որ Բարձրյալը Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի հոգուն պարգևի խաղաղություն և արժանացնի նրան երկնային արքայության բարձրագույն հանգրվանին։
Վեհափառ Հայրապետը նաև հույս հայտնեց, որ Բարձրյալի ողորմածությամբ և նորընտիր Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի առաջնորդությամբ Իրանի բարեսեր ժողովուրդը կվերագտնի իր կյանքի անվտանգ և բնականոն ընթացքը»,-նշված է Իրանի դեսպանատան հաղորդագրությունում։