Երեւանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրել է․
«Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվող էգ սպիտակ առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ Երևանի կենդանաբանական այգու
կառավարման խորհրդի կազմից»։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70 հասցեներում։ Խուզարկությունների շրջանակներում քնեցվել և Երևանի կենդանաբանական այգի էին տեղափոխվել Ծառուկյանի ընդունելությունների տանը պահվող կենդանիները՝ 3 առյուծ և 1 վագր։