Հետևեք մեզ։

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին, քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով և քո թողած հետքով․ Մանվել Գրիգորյանի դուստրը գրառում է կատարել

12:32, 14 հուլիս 2026

Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 70 տարեկան։ Գրիգորյանի դուստրը հոր ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակում է կատարել։

«Այսօր դու կդառնայիր 70 տարեկան…

Բայց ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում։

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին։

Մենք քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով և քո թողած հետքով։

Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ հիշատակդ ժամանակի հետ չի խամրում։

Ծնունդդ շնորհավոր։

Անպարտելի՛ զորավար։

Միշտ կկարոտենք քեզ։

Հավերժ հիշատակ»,- գրել է Այծեմնիկ Գրիգորյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները