Հետևեք մեզ։

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

15:19, 14 հուլիս 2026
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

Իրանի մի քանի քաղաքում նոր պայթյուններ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ըստ IRNA գործակալության՝ Բուշերում արկերը հարվածել են չորս վայրի։ Fars գործակալությունը նշում է, որ բնակիչները հայտնել են մի քանի պայթյուն լսելու մասին։

Բուշերն Իրանի հարավ-արևմուտքում՝ Պարսից ծոցի ափին գտնվող նավահանգստային քաղաք է, որտեղ գործում է նաև ռուսական «Ռոսատոմ»-ի կողմից գործարկվող ատոմակայանը։

Ըստ Fars գործակալության՝ նաև պայթյուններ են լսվել Չողադակ քաղաքում։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են նաև Բանդար Աբբասում մի քանի պայթյունի մասին։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին չի հայտնել։ Առավոտյան ժամը 6։20-ին X-ում գրառման մեջ հրամանատարությունը հայտնել էր, որ ավարտել է Իրանին հարվածները, որոնք տևել են հինգ ժամ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները