Հետևեք մեզ։

Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի կրած պարտությանը

14:51, 15 հուլիս 2026
Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի կրած պարտությանը

Ֆրանսիայի ազգային հավաքականը չկարողացավ երրորդ անգամ անընդմեջ նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր։ Այս մասին տեղեկանում ենք armaport.am  կայքից:

Կիսաեզրափակիչում Դիդիե Դեշամի գլխավորած թիմը 0-2 հաշվով պարտվեց Իսպանիային։ Ազգային ընտրանու անհաջողությանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Շնորհավորում եմ Իսպանիային եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Շնորհակալություն Ֆրանսիայի հավաքականին այն բանի համար, որ ֆուտբոլիստներն անմնացորդ նվիրումով պաշտպանեցին մեր գույները։ Այս պարտությունը դժվար է ընդունել, սակայն մեր թիմը երիտասարդ է և լի է ներուժով»,- սոցիալական ցանցերում գրել է Մակրոնը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները