Պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, հայտնում է ArmLur.am-ը:
Ըստ պարբերականի՝ 6 փոխնախարարներից 3-ը հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։
Ազատման դիմում կներկայացնեն Տաթևիկ Սարգսյանը, Լիլյա Սիրականյանը, իսկ Էդգար Զաքարյանին պաշտոնանկ կանեն, բայց «կգործուղեն» այլ աշխատանքի։ Արդեն հայտնի է, որ իշխանությունները նպատակ ունեն «Արարատցեմենտ» գործարանը պետականացնել ու Էդգար Զաքարյանին նշանակել կառավարիչ։