Հետևեք մեզ։

Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է

15:54, 15 հուլիս 2026
Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի 14/61 հասցեում վթարված ավտոմեքենա կա, որի մեջ՝ դի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը «BMW»-ն վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչից հետո ավտոմեքենայով բախվել է բնակչի քարե շինությանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները