Կառավարությունը հաստատեց Հայաստանի և ԱՄՆ-ի TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար դեռ պետք է հաստատվի բաժնետերերի միջև պայմանագիրը և TRIPP զարգացման ընկերության կանոնադրությունը։ Ընկերությունը ՀՀ տարածքի տարբեր գոտիներում կկարողանա առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ։
«TRIPP զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք այս գոտիներում, և այդ իրավունքը նախնական կգործի 49 տարով։ Այս ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ` Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, Հայաստանի Հանրապետությանը՝ բաժնեմասերի 26 տոկոսը։ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա երկարացնել գործակցությունը ևս 50 տարով, և այդ դեպքում կապահովվի, որ ՀՀ–ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,–ասաց նախարարը։