Տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու լուսամուտից ընկնելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ Shamshyan.com–ը գրել էր, որ տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում։