Հետևեք մեզ։

Ավտովթար Վայոց Ձորում. Nissan Rogue մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա վիրավոր

15:34, 16 հուլիս 2026
Ավտովթար Վայոց Ձորում. Nissan Rogue մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա վիրավոր

Հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ն․-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Վահան Թ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Թ․-ի ուղևոր, Երևանի բնակիչ 54-ամյա Շողակաթ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վերլուծական

Ամենաընթերցվածները