Հետևեք մեզ։

Կառավարությունը կապահովի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը

15:49, 16 հուլիս 2026
Կառավարությունը կապահովի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը։

Այն կիրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 27,756,080 ՀՀ դրամ կհատկացվի Հանրային հեռարձակողի խորհրդին՝ չինական կողմի հարկային պարտավորությունների, պարտադիր վճարների և ծախսերի գծով գումարների փոխհատուցման նպատակով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները