Հետևեք մեզ։

«Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել և ինձ ներգրավել որպես մեղադրյալ. Մամիկոն Ասլանյան

17:22, 16 հուլիս 2026
«Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել և ինձ ներգրավել որպես մեղադրյալ. Մամիկոն Ասլանյան

«Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել և ինձ ներգրավել որպես մեղադրյալ, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:

Նա մանրամասնել է, որ այդ գործը նոր չէ և քննվում է 2022 թվականից:

«Այդ գործը իմ մասին չի եղել, ուղղակի 2026 թվականին, երբ հայտարարել եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, այս գործը վերակենդանացվել է, և քննչական մարմինները հարկ են համարել այս գործով ինձ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինձ կանչել, տեղեկացրել են: Բնականաբար, ես ցուցմունք չեմ տվել, և իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ չբացակայելու արգելք և գրավ, և շարունակել եմ իմ սովորական քաղաքական աշխատանքային գործունեությունը, մինչև այն ժամանակ, երբ որ իմացանք, որ գործը ուղարկվել է դատարան: Գործի մանրամասներին ինքս էլ չեմ տիրապետում»,- նշել է Վանաձորի նախկին քաղաքապետը:

Ըստ նրա՝ այս գործով փորձում են հավելյալ ճնշում գործադրել իր վրա, որպեսզի իրեն զերծ պահեն քաղաքական ակտիվությունից:

Վերլուծական

Ամենաընթերցվածները