Հետևեք մեզ։

Մանդատը վերցնում եմ, մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք. Աղվան Վարդանյան

01:09, 17 հուլիս 2026
Մանդատը վերցնում եմ, մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եք. Աղվան Վարդանյան

«Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։
Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։
Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։
Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները