Հետևեք մեզ։

Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան

10:07, 17 հուլիս 2026
Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է։

Արդեն 6 շաբաթ է, ինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է։

Սա պարզապես բանտային կալանքում գտնվել չէ. սա կտտանք է ցանկացած անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել, սակայն իր քաղաքական հայացքների համար գտնվում է բանտում։

Ազատություն Արմենին և բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները