Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ0+000-կմ1+200 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) այսօրվանից մինչև օգոստոսի 10-ը՝ ցերեկային ժամերին, առավոտյան 7.00-ից մինչև 20.00, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով։
Աբովյան-Արզնի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
16:48, 17 հուլիս 2026