Ռուսական «Ռոսսելխոզնադզոր» գործակալությունը խնդրել է Իրանին կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը․ հաղորդում է ռուսական գործակալությունը։
Նշել է, որ 2026 թվականին Իսլամական Հանրապետությունից առաքումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Փաստաթղթերում որպես ծագման երկիր նշված է եղել Իրանը։ Սակայն արտադրանքի և փաթեթավորման արտաքին բնութագրերը նույնական են Հայաստանից առաքվողներին։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների առաքումը արգելված է մայիսի 22-ից։ «Ռոսսելխոզնադզորը նախկինում Իրանին տեղեկացրել է հայկական ծաղկային արտադրանքի վրա գործող ժամանակավոր սահմանափակումների մասին», – նշել է գործակալությունը։