Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։
Մասնավորապես, բավարարելով բողոքը, դատարանն արձանագրել է, որ Հովնան Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:
Տիկին Դանիելյանը, անկասկած, շատ որակյալ արդարադատություն ունի», - գրել է Ֆանյանը
Դատավորը հաստատել է Հովնան Սրբազանի իրավունքների խախտումը․ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման․ փաստաբան
11:25, 18 հուլիս 2026