«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.
Հարգելի՛ բաժանորդներ,
Այսօր՝ ժամը 06:10-ին, վնասվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Մարաշ» 220/100/10 կՎ ենթակայանի 10 կՎ միջսեկցիոն անջատիչը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ։
Այս պահին ՏԿԵ նախարարության «ԲԷՑ» ՓԲԸ-ի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։