Հետևեք մեզ։

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:43, 18 հուլիս 2026
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և կեսօրից հետո, 22-23-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 

Հուլիսի 20-21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Երևանում հուլիսի 18-ի և 22-23-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։

 Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները