Հետևեք մեզ։

Շիրակամուտ բնակավայրի մոտակայքում ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 1 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետից դուրս է բերել ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը

10:50, 20 հուլիս 2026
Շիրակամուտ բնակավայրի մոտակայքում ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 1 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետից դուրս է բերել ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը

Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետը  քաղաքացի է ընկել։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Տեղում փրկարարներն ու Սպիտակի համայնքային ոստիկանները պարզել են, որ քաղաքացին ընկել է նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները՝ ջոկատի պետ Վահան Միքայելյանի գլխավորությամբ։

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ մեկ ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը և դուրս բերել այն։

Տեղում պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։

Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները