Հետևեք մեզ։

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար

12:21, 20 հուլիս 2026
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա ծիրան արտահանելու մասին լուրերին:

«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- պարզաբանել է գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարը:

Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Հավելենք, որ այս տեղեկատվությունը սոցիալական ցանցերում բուռն մեկնաբանությունների առիթ է դարձել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները